Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայ երաժիշտները հնչեցրել են լեհ դասականների գործեր

Հայ երաժիշտները հնչեցրել են լեհ դասականների գործեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կամերային երաժշտության տանը լեհ կոմպոզիտորների գործերն են հնչել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգին ներկա  են գտնվել նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Լեհաստանի հյուպատոսը: «Հայկական համայնքը Լեհաստանում 650 տարվա պատմություն ունի: Լեհաստանում այսօր բնակվում է մոտ 50 հազար հայ: Նրանք իրենց ներդրումն ունեն Լեհաստանի գիտական, կրթական,մշակութային ոլորտների զարգացման գործում: Եվ պատահական չէ, որ Լեհաստանի առաջին սահմանադրությունը հենց հայերն են գրել»,-նշել է Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

Կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանի խոսքով՝ հայ-լեհական կապերին նվիրված այս համերգը կարեւոր է հատկապես նրանով, որ երիտասարդ երաժիշտներն են կատարում լեհ դասականների գործերը: «Մեր երաժիշտները մեր ապագան են, նրանք են տանելու մշակույթը դեպի ապագա: Փայլուն կատարումներ էին, որոնք անպայման կմնան մեր ուսանողների մեջ ու հետագայում էլ լեհ կոմպոզիտորների գործերը վստահ եմ կպրոպագանդվեն»,-նշել է Նարինե Ավետիսյանը:

Համերգի ընթացքում հնչել են լեհ հայտնի կոմպոզիտորներ Ֆրեդերիկ Շոպենի, Հենրիկ Վենյավսկու, Գրաժինա Բացեվիչի և Վիտոլդ Լյուտոսլավսկու ստեղծագործությունները: Կատարումներով հանդես են եկել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներ Տիգրան Պետրոսյանը, Անի Խաչունցը, Մարտին Շահբազյանը, Աշխեն Բաբալարյանը, Էմմա Լալայանը, Արմեն Պուչինյանը, Խաչիկ Անդրեասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]