1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կապիտալի աճը դրական ազդեցություն է ունեցել ֆինանսական համակարգի կայունության վրա

Կապիտալի աճը դրական ազդեցություն է ունեցել ֆինանսական համակարգի 
կայունության վրա

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բանկային համակարգի կապիտալը 2016 թվականին էական աճ ունեցավ, որը բավականին մեծ ազդեցություն թողեց բանկային և ֆինանսական համակարգերի կոնսոլիդացիայի, ինչպես նաև երկարաժամկետ ժամանակահատվածում բանկային համակարգի կայունության բարձրացման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքով` 2016 թվականը ֆինանսական համակարգում բավականին հետաքրքիր տարի էր: Գրիգորյանը նշեց, որ իրականացվել են բանկերի ձեռքբերումների ու միացումների չորս գործարքներ:

«Բանկային համակարգում հիմնական մարտահրավերները արտաքին շուկայից բխող ռիսկերն էին, որոնց ազդեցությունը թուլացել էր, այնուամենայնիվ բացասական ազդեցություն թողեցին: Եթե հաշվի առնենք, թե տարածաշրջանի, և թե համաշխարհային տնտեսության դանդաղ աճի տեմպերը և տնտեսական զարգացումները` դրանք ազդեցություն ունեցան դեպի Հայաստան դրամական հոսքերի, ինչպես նաև Հայաստանի հետ գործընկեր երկրների տնտեսական հարաբերությունների վրա: Այնուամենայնիվ, նման մարտահրավերների պարագայում, որպեսզի մեր բանկային համակարգը կարողանա շատ ավելի կայուն դիմակայել հնարավոր և պոտենցիալ ռիսկերին, մենք 2014-ի վերջին կայացրել էինք որոշում մեծացնել բանկային համակարգի կապիտալի նվազագույն չափը: 2015-16 թվականների ընթացքում ունեցանք  175-180 մլրդ դրամի կապիտալի ներհոսք համակարգ, որի գերակշիռ մասը` 150 մլրդ դրամ, տեղի ունեցավ 2016 թվականի ընթացքում, ինչն էականորեն բարձրացրեց տարածաշրջանում մեր բանկային համակարգի մրցունակությունը և երկարաժամկետ ժամանակահատվածում տնտեսությունը սպասարկելու ունակությունը»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով` այն ազդեց նաև բանկային համակարգի իրացվելիության վրա, ինչը բերեց նրան, որ ներկայումս ունենք բանկային համակարգ, որը տարածաշրջանում ամենաիրացվելիներից մեկն է: Գրիգորյանը տնտեսական և ֆինանսական համակարգի կայունությունը գնահատելու համար կարևորեց այդ ցուցանիշը, քանի որ այն ցույց է տալիս, որ ցանկացած կարճ ժամանակահատվածում ունակ են սպասարկելու տնտեսությանը:

Նա նաև նշեց, որ կապիտալի համարժեքության ցուցանիշը հնարավորություն է տալիս հասկանալու բանկերի որակական ունակությունը տարբեր տեսակի զարգացումներին դիմակայելու համար:

ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետի տեղեկացմամբ` Հայաստանում 2016 թվականին կապիտալի համարժեքության միջին ցուցանիշը կազմել է 20 տոկոս, ինչը բանկային համակարգում կապիտալի նոր ներդրումների արդյունք է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]