Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայկ Մարտիրոսյանը աշխարհի հավաքականի կազմում կմասնակցի «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղին

Հայկ Մարտիրոսյանը աշխարհի հավաքականի կազմում կմասնակցի «ԱՄՆ-Աշխարհ» 
պատանեկան հավաքականների մրցախաղին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենթ Լուիսի շախմատի ակումբը, ՖԻԴԵ-ն և ԱՄՆ շախմատի ֆեդերացիան կազմակերպում են «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղ, որը տեղի կունենա հուլիսի 26-29-ը ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցախաղը կանցկացվի 2 տարիքային խմբերով՝ մինչև 17 և մինչև 14 տարեկաններ: Աշխարհի հավաքականի անդամներին ընտրել է  ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովը, իսկ վերջնական կազմը հաստատվել է ՖԻԴԵ-ի նախագահության նիստում:

Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում է ընդգրկվել աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Մինչև 17 տարեկանների հավաքականը բաղկացած է միայն պատանիներից, իսկ մինչև 14 տարեկանների թիմում հանդես են գալու 2 պատանի և 2 աղջիկ: Բացի Հայկ Մարտիրոսյանից աշխարհի մինչև 17 տարեկանների հավաքականում են ընգրկվել գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն (Իրան), միջազգային վարպետ Անտոն Սմիրնովը (Ավստրալիա), գրոսմայստեր Արյան Չոպրան (Հնդկաստան) և ՖԻԴԵ-ի վարպետ Անդրեյ Եսիպենկոն (Ռուսաստան): Մինչև 14 տարեկանների հավաքականում ընգրկված են միջազգային վարպետներ Ֆիրուզա Ալիռեզան (Իրան), Ռամեշ Բաբու Պրագնանանդհան (Հնդկաստան) և կանանց միջազգային վարպետներ Բիբիսարա Ասաուբաևան (Ռուսաստան) ու Նուրգյուլ Սալիմովան (Բուլղարիա):

ԱՄՆ հավաքականների կազմերը դեռևս չեն հրապարակվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]