1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆինանսական միջնորդությունը խորացել է ՀՀ առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալների աճի շնորհիվ

Ֆինանսական միջնորդությունը խորացել է ՀՀ առևտրային բանկերի կողմից 
տնտեսության վարկավորման ծավալների աճի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական միջնորդությունը 2016 թվականին խորացել է ՀՀ առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալների աճի շնորհիվ, ինչն ուղեկցվել է վատորակ վարկերի կշռի նվազմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքով` 2016 թվականին թե վարկերը, և թե ավանդները ունեցել են բավականին բարձր աճ, ինչն ուղղված էր տնտեսության զարգացմանը:

 «Ավանդերի ծավալների աճը խոսում է այն մասին, որ ֆինանսական համակարգի և բանկերի նկատմամբ հասարակության վստահությունը բավականին մեծացել է: Աճել են նաև ֆիզիկական անձանց ներդրումները բանկային համակարգ: 2016 թվականին վարկ/ավանդ հարաբերակցությունը կազմում էր 107 տոկոս. որքան այն մոտ է 100 տոկոսին, այնքան այն խոսում է բանկային համակարգի իրացվելիության և երկարաժամկետ ունակության մասին: Մեր բանկային համակարգը տրամադրում է վարկեր հիմնականում ներդրված ավանդների հաշվին: Ցանկացած բանկային համակարգի համար այն բավականին կարևոր բնութագրիչ ցուցանիշ է` ցույց տալու համար, որ բանկերը կախված չեն այլ ֆինանսական միջոցներից, այլ հիմնականում իրենց գործունեությունը իրականացնում են ֆինանսական միջնորդության վրա հիմնվելով»,- ասաց Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]