Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դոնալդ Թրամփը եւ Պաոլո Ջենտիլոնին քննարկել են G7-ի գագաթնաժողովի օրակարգը

Դոնալդ Թրամփը եւ Պաոլո Ջենտիլոնին քննարկել են G7-ի գագաթնաժողովի օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին քննարկել են G7-ի՝ մայիսի 26-27-ին Թաորմինում (Սիցիլիա) կայանալիք գագաթնաժողովի օրակարգը: Ինչպես հայտնել Է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով իտալական կառավարության աղբյուրներ, զրույցի ընթացքում, որը տեղի Է ունեցել Միացյալ Նահանգների դեսպանի նստավայրում, առավելապես արծարծվել Է ահաբեկչության թեման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Ինչպես նշում Է գործակալությունը, «յոթնյակը» պետք Է քննարկի ահաբեկչության դեմ պայքարի թեման, որը սրվել Է Մանչեսթրի (Մեծ Բրիտանիա) ահաբեկչական գործողությունից հետո: Բացի այդ, գործակալության տվյալներով, Թրամփը եւ Ջենտիլոնին շոշափել են միգրացիայի խնդիրը, որը հանգուցային թեմա Է «յոթնյակը» նախագահող Իտալիայի համար, կլիմայական փոփոխությունների թեման, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունները եւ երկու երկրների առեւտրական կապերը: 
Ջենտիլոնիի հետ հանդիպմամբ Թրամփն ավարտել Է Իտալիայի մայրաքաղաք իր այցը, որը տեւել Է մեկ օրից պակաս: Առավոտյան Վատիկանում նրան, տիկնոջ՝ Մելանյայի եւ դստեր՝ Իվանկայի հետ միասին ընդունել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Այնուհետեւ Թրամփը հանդիպում Է ունեցել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ:
Նախագահական զույգը Իտալիայից մեկնելու Է Բրյուսել, որտեղ Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]