1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում վարկերի տոկոսադրույքները շարունակում են նվազել, իսկ ավանդներինը` աճել

Հայաստանում վարկերի տոկոսադրույքները շարունակում են նվազել, իսկ 
ավանդներինը` աճել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շարունակվում է վարկերի տոկոսադրույքների նվազեցման դինամիկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն ասաց, որ բոլոր տեսակի` թե դրամային, թե արտարժույթային վարկերի տոկոսադրույքները վերջին տասնամյակում շարունակել են կայուն կերպով նվազել:

«2015 թվականին ունեցանք որոշակի աճ ավանդային տոկոսադրույքներում, իսկ 2016 թվականին ունեցանք ճշգրտում և շարունակական աճ»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով` նվազել է չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը բանկային համակարգում և տարին ամփոփվել է շահույթով: Բանկային համակարգում չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը 2016 թվականին կազմել է 6.7 տոկոս:

«2015 թվականի համեմատ ֆինանսական կայունության բոլոր ցուցանիշներով ֆինանսական կայունության քարտեզում մենք աճ ենք գրանցել»,- հավելեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]