1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կատալոնացիների ավելի քան 60 տոկոսը դեմ Է Մադրիդի հետ չհամաձայնեցված հանրաքվեին

Կատալոնացիների ավելի քան 60 տոկոսը դեմ Է Մադրիդի հետ չհամաձայնեցված հանրաքվեին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնացիների մեծամասնությունը համաձայն չԷ կատալոնական կառավարության հետ, որը պատրաստ Է ինքնուրույն հանրաքվե անցկացնել Իսպանիայից անկախության շուրջ, եթե նրան չհաջողվի համաձայնության գալ Մադրիդի կենտրոնական իշխանությունների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի ուսումնասիրման Metroscopia կենտրոնի անցկացրած հարցման տվյալները, որոնք հրապարակվել են El Paվs թերթում:
Առանց իսպանական կառավարության հետ համաձայնեցնելու հանրաքվեին դեմ Է հանդես գալիս Կատալոնիայի բնակիչների 61 տոկոսը, կողմ Է՝ 35 տոկոսը: Հարցման մասնակիցների 62 տոկոսը չի հավատում, որ Կատալոնիան իսկապես անկախություն կհայտարարի տեսանելի ապագայում, հակառակ կարծիքն Է պաշտպանում հարցվածների 34 տոկոսը:
Եթե Կատալոնիայի իշխանություններին հաջողվի համաձայնության գալ Իսպանիայի կառավարության հետ եւ հանրաքվե անցկացնել, ապա մասնակիցների 49 տոկոսը կպաշտպանի Իսպանիայի կազմում ինքնավար հանրակցության պահպանումը: 42 տոկոսը կքվեարկի անկախության օգտին, վկայում են հարցման արդյունքները: 
Հարցվածների 31 տոկոսն այն համոզմունքն ունի, որ Կատալոնիայի իշխանությունները պետք Է շարունակեն գործել անկախություն ձեռք բերելու ուղղությամբ, 62 տոկոսն ավելի խելամիտ Է համարում բանակցություններ վարել կենտրոնական իշխանությունների հետ եւ, Բասկերի երկրի օրինակով, ավելի մեծ ինքնավարության հասնել Իսպանիայի կազմում:
Հարցման համաձայն, Կատալոնիայի բնակիչների կեսն իրենց հավասարապես համարում են կատալոնացիներ եւ իսպանացիներ,  իրենց բացառապես կատալոնացիներ են համարում 14 տոկոսը, իսպանացիներ՝ 4 տոկոսը: 
Հարցումն անցկացվել Է մայիսի 8-ից մինչեւ 10-ը, դրան մասնակցել Է հազար մարդ, վիճակագրական անճշտությունը կազմում Է 3,2 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]