Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը

Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ 
Հոջարիի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է Իրանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ դրան կարող է էապես նպաստել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք կխթանեն նաև առևտրաշրջանառության ծավալաների աճին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում իրանական կապիտալի ներգրավումը ևս նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ մեր երկրում գործունեություն ծավալելու նպատակով: Վարչապետը վստահություն է հայտնել, որ դա թույլ կտա իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև GSP+ համակարգով եվրոպական շուկա: 

Մահմուդ Հոջարին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ վարչապետին է փոխանցել Էսհաղ Ջահանգիրիի ողջույններն ու բարեմաղթանքները: Իրանի գյուղատնտեսության նախարարը կարևորել է տնտեսական փոխգործակցության հետագա զարգացումը և նշել, որ բարեկամական ու մշակութային բազմաթիվ ընդհանրություններ ունեցող երկու երկրների տնտեսական հնարավորությունները պետք է միմյանց փոխլրացնեն՝ նոր թափ հաղորդելով առևտրաշրջանառության աճին: Պարոն Հոջարին գոհունակություն է հայտնել հայ գործընկերների հետ հանդիպումների արդյունքներից: 
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում արտադրանքի որակի գնահատման իրանական գրասենյակ, արտահանման և ներմուծման ընկերություն հիմնելուն, ձկնաբուծության ոլորտում ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ՀՀ-ում լոլիկի վերամշակման համատեղ գործարան ստեղծելու հնարավորություններին վերաբերող հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]