Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում քննարկում են ՀՀ-ն համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն դարձնելու հեռանկարները

Երևանում քննարկում են ՀՀ-ն համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն 
դարձնելու հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում քննարկում են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները և երկիրը համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն դարձնելու հնարավորությունները: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մայիսի 24-ին կայացավ «Հայաստանի քարտեզագրումը որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն, հնարավորությունները, մարտահրավերները և առաջընթացի ուղին» խորագրով համաժողովը, որը կազմակերպել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը և Հայաստանում Եվրոպական բիզնեսի ասոցիացիան:

Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: «Շնորհիվ զբոսաշրջության ոլորտում վարվող նպատակային քաղաքականության՝ վերջին տարիներին Հայաստանում զբոսաշրջությունն արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: Ներկայումս զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականությունը հիմնականում ուղղված է համաշխարհային շուկայում Հայաստանի ճանաչելիության և հասանելիության բարձրացմանը, ինչպես նաև ծառայությունների որակի ամրապնդմանն ու շարունակական բարձրացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Զեյթունցյանը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, կարևորելով զբոսաշրջության ոլորտում պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը, նշեց, որ Հայաստանում ոլորտի զարգացման համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ, որը պահանջում է պետական և մասնավոր հատվածների ներգրավվածությունն ու համագործակցությունը: ԱՄՆ-ն խրախուսում է պետական և մասնավոր հատվածների միջև նմանատիպ կառուցողական երկխոսությունները: Երբ մասնավոր հատվածը բարձրաձայնում է իր խնդիրների մասին, իսկ կառավարությունը կենտրոնացնում է իր ուժերը մեկ նպատակի շուրջ, ապա այդպիսի համագործակցությունը հասնում է շոշափելի և փոխշահավետ արդյունքների»,- նշեց նա:

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի առաջին փոխնախագահ Ներսես Ներսիսյանը շեշտեց, որ զբոսաշրջության ոլորտի զարգացումը կարող է նպաստել երկրի տնտեսության աճին և աղքատության կրճատմանը, ուստի այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են հարկավոր: «Նախորդ տարիների ընթացքում բավականին ջանքեր գործադրվել են երկրում զբոսաշրջությունը զարգացնելու և զբոսաշրջիկների թիվն ավելացնելու, առկա խնդիրները վերացնելու  ուղղությամբ: Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն արդեն մեկ անգամ նման համաժողով կազմակերպել է, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որը մշակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության զարգացման պետական կոմիտեի կողմից»,- ասաց Ներսիսյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ընդգծեց, որ Հայաստանը զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ ունի և կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ողջ աշխարհի զբոսաշրջիկների համար: «Այսօր մեր երկիրը մատուցում է տարբեր ծառայություններ, որոնք կարող են համապատասխանել տարբեր ճաշակներ և հետաքրքրություններ ունեցող, ինչպես նաև ֆինանսական տարբեր հնարավորություններ ունեցող զբոսաշրջիկների պահանջները: Մենք բավականին լուրջ խնդիրներ ենք հաղթահարել արտերկրի զբոսաշրջիկներին բարձրորակ ծառայություններ և նորարարական լուծումներ առաջարկելու եղանակներ գտնելու ճանապարհին»,- ընդգծեց փոխնախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]