1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանի քաղաքացին պարտքերի պատճառով ինքնահրկիզվել է բանկի մասնաճյուղի դիմաց

Ադրբեջանի քաղաքացին պարտքերի պատճառով ինքնահրկիզվել է բանկի մասնաճյուղի 
դիմաց

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գործող Bank Respublika-ի մասնաճյուղերից մեկի առջև Բաքվի քաղաքացի Ռամիզ Մանաֆովը բանկին ունեցած պարտքերի պատճառով ինքնահրկիզվել է: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն: 

Meydan.tv-ի հաղորդմամբ` տղամարդը բանկից ընդհանուր առմամբ 165 հազար մանաթին համարժեք դոլար  վարկ էր վերցրել: 

Նախորդ ամիս բանկին ամսական վճարելու ենթակա գումարը կազմել է 1800 մանաթ, իսկ մանաթի արժեզրկումից հետո պարտքը վերահաշվարկվել և դարձել է 4 հազար մանաթ: Տղամարդը պարտքը վճարել էր, սակայն մանաթի հերթական արժեզրկման և վերահաշվարկի արդյունքում նորից բանկին պարտք էր մնացել: 

Չկարողանալով վճարել պարտքը՝ Ադրբեջանի քաղաքացին ճարահատյալ մայիսի 24-ին  ինքնահրկիզման է դիմել: Meydan.tv-ն տեղեկացնում է, որ բժիշկները տղամարդու վիճակը գնահատում են ծանր: 

Վերջին տարիներին Ադրբեջանում ինքնասպանության փորձերի թիվը կտրուկ մեծացել է:

Ադրբեջանական հոգեբանների կարծիքով ինքնասպանությունների թվի մեծացման պատճառը կապված է նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացման հետ: Մասնավորապես, այդ երկրում ինքնասպանությունները հաճախակիացել են տնտեսական ճգնաժամի ֆոնին մարդկանց ունեցած վարկային պարտքերի պատճառով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]