1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 25.05.2017

Սպասվող լրահոս. 25.05.2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:  

 Սարդարապատում մայիս 28-ին կանցկացվի ցուցահանդես- տոնավաճառ: Մասնակիցներն են սիրիահայ ձեռագործ վարպետներն ու հրուշակագործները: Միջոցառման կազմակերպման նպատակով կառավարությունը ՀՀ սփյուռքի նախարարությանը կհատկացնի 800 հազար դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է այսօր` մայիսի 25-ին, կառավարության նիստի օրակարգում:  

Կառավարության նիստից հետո` օրվա երկրորդ կեսին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ  կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:

ՀՀ արդարադատության նախարարությունը հրավիրում է մասնակցելու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Հայաստանում GIZ ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը եւ այլք:

Երևանում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կազմակերպում է ամենամյա 7-րդ երկօրյա կոնֆերանս՝ «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում հիմնադրամի պատվիրակությունը մեկնարկում է հաշվետու այցերը:  Այսօր պատվիրակությունը կայցելի Բավրայում կառուցված հնդկացորենի մշակման գործարան, այնուհետև կմասնակցի  Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան բուժլաբորատորիայի բացմանը:

Մատենադարանի մեծ դահլիճում  կներկայացվեն «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքները: Ներկա կլինեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր Դըրք Յակոբսը, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը:

Այսօր տեղի կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի մամուլի ասուլիսը: Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում, Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներից կազմված պատվիրակությունը՝ Դեյվիդ Մաքալիստերի գլխավորությամբ (ԵԺԿ, Գերմանիա) մայիսի 24-25-ը Հայաստանում են: Եվրոպական խորհրդարանի 8 պատգամավորները կամփոփեն ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ներկա փուլի արդյունքները:

Այսօր կազդարարվի «Միսս Հայաստան» գեղեցկության համահայկական մրցույթի մեկնարկը։ Այդ կապակցությամբ կանցկացվի մամուլի ասուլիս ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի, Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի, «Միսս Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի և տնօրեն Սուրեն Նալջյանի մասնակցությամբ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]