Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ավելի շատ աշխատանք է պետք ոսկե մեդալին հասնելու համար. Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գրիգոր Գրիգորյան

Ավելի շատ աշխատանք է պետք ոսկե մեդալին հասնելու համար. Եվրոպայի բրոնզե 
մեդալակիր Գրիգոր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու անդամներ Եվրոպայի վերջին առաջնությունում նվաճեցին երեք բրոնզե մեդալ: Գրիգոր Գրիգորյանը նրանց մեկն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ազատ ոճային ըմբիշը իր տպավորությունները կիսեց Եվրոպայի առաջնությունից, խոսեց առաջիկա անելիքներից:

 

-Գրիգոր, ինչպե՞ս և եր՞բ սկսեցիք զբաղվել ըմբշամարտով:

-Ըմբշամարտով զբաղվել եմ 11 տարեկանից: Ավելի փոքր տարիքում զբաղվում էի մարմնամարզությամբ, սակայն մարզիչս ասաց, որ ավելի լավ է ըմբշամարտ պարապեմ: Հենց առաջին իսկ մարզումից սիրեցի ըմբշամարտը: 11 տարեկանից մինչ օրս մարզվում, տանջվում եմ, որ արդյունքի հասնեմ: Ավագ եղբայրս էլ էր ըմբշամարտ պարապում, բայց հետագայում թողեց մեծ սպորտը:

-Եվրոպայի վերջին առաջնությունում դարձաք բրոնզե մեդալակիր: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը առաջնության արդյունքների վերաբերյալ:

-Մենք այս առաջնությանը շատ լավ էինք նախապատրաստվել` հավաքների և ուժեղացված մարզումների միջոցով: Իհարկե, Եվրոպայի և աշխարհի առաջնությունները մեզ համար շատ կարևոր են: Ինձ համար Եվրոպայի այս առաջնությունը շատ կարևոր էր, մեծ ցանկություն ունեի հաղթելու, սակայն պարտվեցի թուրք մարզիկին և գրավեցի երրորդ տեղը: Հավատ և կարողություն կար, պարզապես ավելի շատ աշխատանք է պետք ոսկե մեդալին հասնելու համար:  


-Մենք նոր մարզիչ ունենք հավաքականում: Ինչպե՞ս է ընթանում աշխատանքը նրա հետ:

-Նախ չէի ցանկանա համեմատել նրան և Բաղդադյանին: Իրենք տարբեր մարզիչներ են: Մկրտչյանն առաջին օրվանից ասաց. «ես ձեր ավագ ընկերն եմ»: Կարծում են, ինչի որ չի հաջողվել նրան հասնել երիտասարդ տարիքում, փորձում է, որ մենք հասնենք: Նրա համար առավել մեծ ուրախություն կլինի, երբ մենք դառնանք չեմպիոններ:

-Գրիգոր, ի՞նչը չեք սիրում ըմբշամարտում:

-Մարզումների համար վազելը: Արագավազք չեմ սիրում: 

- Ձեր մեդալների շարքում ունե՞ք, արդյոք, մեկը, որն առանձնանում է:

-Այո, ունեմ այդպիսին` 2014 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը:

-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:

-Հիմա արդեն կսկսենք նախապատրաստվել Թբիլիսիի Գրան պրիին: Իսկ դրանից հետո արդեն կսկսենք նախապատրաստվել աշխարհի առաջնությանը:

- Փոխենք հարցերի բնույթը, մի քանի բլից հարց: Ֆուտբո՞լ, թե թենիս:

-Ֆուտբոլ:

-Սո՞ւրճ, թե թեյ:

-Թեյ:

-Գի՞րք, թե ֆիլմ:

-Ֆիլմ: 

-Սև՞, թե սպիտակ:

-Սև:

Շնորհակալություն զրույցի համար, ձեզ նորանոր հաջողություններ:



Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարը` Տաթև Դուրյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]