Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մանչեսթրի մահապարտի եղբայրն իմացել Է պատրաստվող ահաբեկչության մասին. ABC News

Մանչեսթրի մահապարտի եղբայրն իմացել Է պատրաստվող ահաբեկչության մասին. ABC News

 ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանչեսթրի ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչ Սալման Աբեդիի կրտսեր եղբայրը գիտեր պատրաստվող ահաբեկչական գործողության մասին, բայց չի իմացել, թե դա երբ եւ որտեղ կարող Է տեղի ունենալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբիայի հակաահաբեկչական ստորաբաժանման պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Դագդուգին:    
Դագդուգի խոսքով՝ ենթադրյալ մահապարտի կրտսեր եղբայր Հաշիմը այդ մասին պատմել Է Լիբիայում կայացած հարցաքննության ընթացքում: Նա խոստովանել Է, որ գիտի, թե ինչպես Է պատրաստվել պայթուցիկ սարքը եւ կարծում Է, որ ենթադրյալ ահաբեկիչն ինքնուրույն Է հավաքել այն: Հաշիմի խոսքով՝ ինքն օգիություն Է ցույց տվել իր եղբորը, այլ մանրամասնություններ նա չի հայտնել: 
Լիբիայի իշխանությունների տվյալներով՝ եղբայրներն իրենց համարում Էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ: Նրանք Համացանցում ուսումնասիրում Էին զինյալների տեսագրությունները, այդ թվում՝ այն տեսահոլովակները, որտեղ պատմվում Է պայթուցիկ սարքի պատրաստման մասին, նշել Է Դագդուգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]