Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քերին ամերիկացի ուսանողներին խորհուրդ Է տվել սովորել ռուսաց լեզուն. Politico

Քերին ամերիկացի ուսանողներին խորհուրդ Է տվել սովորել ռուսաց լեզուն. Politico

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին ամերիկացի ուսանողների առջեւ իր ելույթի ընթացքում նրանց խորհուրդ Է տվել սովորել ռուսաց լեզուն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին Մասաչուսեթսի նահանգում Հարվարդի համալսարանին կից Ջոն Քենեդիի անվան Կառավարման դպրոցի սովորողների առջեւ նրա ելույթից հատվածներ Է հրապարակել Politico թերթը:  
«Ինձ հաճախ են հարցնում, թե որն Է կառավարության վրա իրական ազդեցության գաղտնիքը: Դե ինչ, ամեն ինչ փոխվեց ոչ այնքան վաղուց: Այսօր նայելով Սպիտակ տանը՝ ես կասեի, որ անհրաժեշտ Է դասագիրք գնել եւ սովորել ռուսաց լեզուն»,- հայտարարել Է նախկին պետքարտուղարը:
Քերին քննադատել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին. «Պետության ղեկավարի համար, պետություն, որն ԱՄՆ-ի Սահմանադրության մեջ առաջին ուղղումն Է մտցրել խոսքի ազատության մասին, նորմալ չԷ ամեն օր նվաստացնել լրագրողներին եւ նույնիսկ սպառնալ նրանց: Նորմալ չԷ, երբ Հետաքննությունների համապետական բյուրոյի ղեկավարին առանց քաշվելու ազատում են աշխատանքից այն պատճառով, որ նա հետաքննում Էր Ռուսաստանի ազդեցությունը  նույն այն մարդու ընտրարշավի վրա, ով նրան հեռացրել Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]