Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վերագործարկվել է ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի կայքէջը

Վերագործարկվել է ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի կայքէջը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերագործարկել է իր կայքէջը՝ http://justexpert.am : Էլեկտրոնային հարթակում քաղաքացին կարող է ծանոթանալ Փորձագիտական կենտրոնում կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, կենտրոնի կառուցվածքին, ստորաբաժանմուների կողմից իրականացվող փորձաքրեագիտական խնդիրներին, ձեռնարկատիրական գործունեության շրջանակում հանրությանը մատուցվող փորձագիտական ծառայությունների տեսակներին և գներին, փորձագետի գործունեությանը վերաբերող ՀՀ օրենսդրությանը, կենտրոնի գործառույթներին և նպատակներին, ինչպես նաև կազմակերպության գործունեությանը և նորություններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կայքի նորարարություններից է «հարց փորձագետին»  բաժինը, որի միջոցով կայքի այցելուն փորձագիտական աշխատանքին վերաբերող իրեն հուզող հարցերի վերաբերյալ կարող է առցանց եղանակով խորհրդատվություն ստանալ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]