Խաչիկ Դաշտենցի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցի ծննդյան 107-ամյակի օրը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի և «Սասուն-Տարոն» հայրենակցական միության վարչության անդամների ուղեկցությամբ այցելել են գրողի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Կամո Արեյանը ծաղկեպսակ է դրել Խաչիկ Դաշտենցի շիրիմին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել մեծանուն գրողի և հարևանությամբ հանգչող նրա տիկնոջ ու որդու շիրիմներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում