Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպանություն նախապատրաստելու կասկածանքով Էջմիածնում ձերբակալվել են 3 անձ

Սպանություն նախապատրաստելու կասկածանքով Էջմիածնում ձերբակալվել են 3 անձ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փաստի առթիվ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ մայիսի 24-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանեցին սպասվող ծանր հանցագործությունը, կանխեցին հանցավոր ծրագիրն ու, անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց, վնասազերծեցին և բերման ենթարկեցին ոստիկանության ՔՀԳՎ-ը:
Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք:Ինչպես հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության դեպքի առթիվ մայիսի 24-ին հետաքննական մարմնում հարուցված քրեական գործը։

Սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են 3 անձ։
ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-ի մասի  հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է, և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]