Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Միսս Հայաստան» մրցույթը նոր գեղեցկուհիների կբացահայտի

«Միսս Հայաստան» մրցույթը նոր գեղեցկուհիների կբացահայտի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս Հայաստան» գեղեցկության համահայկական մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 15-ին: Մասնակցության համար կընտրվեն 17-26 տարեկան 20-25 գեղեցկուհի: Հաղթողը  հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնել միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթներում: Հաղթողին դրամական պարգև և նվերներ կտրվեն: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին մրցույթի կազմակերպիչները:

«Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են  մինչև հուլիսի  15-ը գրանցվել մեր կայքում և մասնակցել նախընտրական փուլին, որը փակ կլինի: Արտերկրի մասնակիցները կարող են առցանց անցկացնել նախընտրական փուլերն ու հրավիրվել միջոցառմանը: Մայրաքաղաքում ապրող աղջիկների համար նախընտրական փուլը կանցկացվի Երևանում, իսկ մարզերում ապրող աղջիկների համար` մարզերում»,-«Արմենպրես»-ի   հաղորդմամբ` նշեց «Միսս Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը:

Նրա խոսքով` իրենք շեշտը դնելու են մասնակիցների ինտելեկտի, հայկական արտաքինի, ժպիտի, կրթության վրա:

Արտերկրից և ՀՀ մարզերից Երևան եկած մասնակիցները վերջին երկու շաբաթվա ընթացքում կբնակվեն կազմակերպիչների տրամադրած հյուրանոցում: Նրանց անվտանգությունն ապահովված կլինի:

«Մասնակիցները կարող են լինել նաև անապահով ընտանիքներից, քանի որ մենք անում ենք ամեն բան, որ նրանք գումար չծախսեն: Նրանց տրամադրելու ենք համապատասխան հագուստ, կոշիկներ և այլ պարագաներ: Եթե լինեն աղջիկներ, ովքեր կցանկանան սեփական միջոցներով հագուստ ձեռք բերել, մենք չենք խոչընդոտի նրանց»,-ասաց Հարությունյանը:

Մրցույթի կազմակերպմանն ու իրականացմանը աջակցում են Հայաստանի մշակույթի և սփյուռքի նախարարությունները:

«Մեր երկրում գեղեցկուհիները շատ են, բայց հայկական սփյուռքում էլ կան բազմաթիվ հայ աղջիկներ, որոնք կարող են արժանապատիվ ներկայանալ աշխարհին:  Այս կառույցի ստեղծումը մեծ լիցքեր կտա, որ ավելի կազմակերպված անցկացվեն տարբեր տեսակի գեղեցկության մրցույթները, որոնցում սոսկ անհատին առաջ մղելու գործոն չկա, այլ ազգային դեմքն ու դիմագիծը հանրությանը ներկայացնելու հնարավորություն»,-շեշտեց Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Մրցույթի ժյուրիի անդամները դեռ հայտնի չեն: Կազմում կընդգրկվեն նորաձևության, երգարվեստի և այլ ոլորտների ներկայացուցիչներ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]