1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը տասն օրվա ընթացքում կժամանի Ստամբուլ

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը տասն օրվա ընթացքում կժամանի 
Ստամբուլ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, Գերմանիայի Հայ թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը տասն օրվա ընթացքում կժամանի Ստամբուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բեքչյանն ասել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:

«Վեհափառին և ինձ մի նամակ է ուղարկվել, հրավիրվել եմ «Համբարձման» ընթրիքին, սակայն Գերմանիայում պայմանավորվածություններ ունեմ: 10 օրվա մեջ կգամ Ստամբուլ և կսկսեմ աշխատանքներս: Հանդիպումներ եմ ունեցել նախապատրաստությունների թեմայով, դրանք էլ 10 օրվա մեջ կամբողջանան: Երբ գամ, այդ ժամանակ կշարժվեմ համաձայն նրա, թե ինչ է ուզում պետությունը և մենք ինչ պետք է անենք»,- ասել է Բեքչյանը: 

Նա տեղեկացրել է նաև, որ Գերմանիայում տարբեր ծրագրեր ու հանդիպումներ ունի նախատեսած, որոնց ևս առաջիկայում պետք է մասնակցի:

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 24-ին հրաժարական է տվել: Հրաժարականի մասին Աթեշյանը հայտարարել է պատրիարքարանում հրավիրած հանդիպման ժամանակ:

Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Աթեշյանը, սակայն, ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ներկայացրել էր նահանգապետարանից ստացված գրությունը, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Նա հրաժարվել էր հեռանալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իբրև պատրիարքարանի պաշտոնական ներկայացուցիչ միայն իրեն են ճանաչում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]