Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տավուշի մարզում քննարկվել են խոշորացվող համայնքներին առնչվող հարցեր

Տավուշի մարզում քննարկվել են խոշորացվող համայնքներին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նախօրեին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` խոշորացվող համայնքների խնդիրներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:  Խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ներկա էին ՀՀ ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներ, խոշորացվող համայնքների ղեկավարները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խորհրդակցությանը ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հանգամանորեն ներկայացրել է համայնքների խոշորացման հետ կապված օրենսդրական և կանոնակարգող դաշտի նորությունները, նշելով, որ վարչատարածքային բարեփոխումների արդյունքում բնակավայրերի բյուջեներում առաջացած ֆինանսական խնայողությունների հաշվին հնարավոր կլինի ավելի մեծ արդյունքների հասնել, և ավելի դյուրին կլինի կատարել ներդրումային ծրագրերի համար պահանջվող համաֆինանսավորումները: Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն, որի ընթացքում ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, մարզպետ Հովիկ Աբովյանը, և ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը պատասխանել են համայնքապետերին հետաքրքրող հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]