Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մաշալյանն Աթեշյանի հեռանալը նոր ժամանակաշրջանի սկիզբ է համարում

Մաշալյանն Աթեշյանի հեռանալը նոր ժամանակաշրջանի սկիզբ է համարում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը վստահ է, որ փոխանորդի պաշտոնից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հեռանալով նոր ժամանակաշրջան է սկսվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մաշալյանն ասել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:

«Նախորդ շուրջ տասը տարին լավ, թե վատ անցավ, թերևս հենց այդպես էլ պետք է լիներ առանց պատրիարքի ժամանակաշրջանը: Արամ սրբազանին էլ շատ պետք չէ մեղադրել: Մարդը, ով պատրիարք չէ, միայն այդքանը կարող էր անել»,- նշել է Մաշալյանը:

Նա ընդգծել է, որ Աթեշյանի հրաժարականով բացվել է պատրիարքի ընտրությունների անցկացման ճանապարհը: «Երանի թե ավելի շուտ լիներ»,- ասել է եպիսկոպոսը:

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 24-ին հրաժարական է տվել: Հրաժարականի մասին Աթեշյանը հայտարարել է պատրիարքարանում հրավիրած հանդիպման ժամանակ:

Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Աթեշյանը, սակայն, ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ներկայացրել էր նահանգապետարանից ստացված գրությունը, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Նա հրաժարվել էր հեռանալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իբրև պատրիարքարանի պաշտոնական ներկայացուցիչ միայն իրեն են ճանաչում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]