1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եթե ծնողները պնդեն դրամահավաքության մասին, ապա տնօրենն անմիջապես կպատժվի. Լևոն Մկրտչյան

 Եթե ծնողները պնդեն դրամահավաքության մասին, ապա տնօրենն անմիջապես 
կպատժվի. Լևոն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին զանգի համար դրամահավաքության առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության թեժ գծով ստացվող բողոքները նվազել են: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը:

«Դպրոցներն ավելի զգոն ու զգույշ են, այս տարի բողոքները նվազել են, բայց բավական զանգեր ունենք: Նաև ունենք մի խումբ զանգեր, որ ասում են՝ ինչո՞ւ չեք թողնում երեխաներն իրենք իրենց միջոցառումը նշեն: Հասարակությունը պետք է հասկանա, որ այդ շքեղ ռեստորաններում կամ ստիպողաբար դրամ հավաքելով երեխաներին տոն նվիրելը լավ չէ. այդ նույն դպրոցում կան սոցիալապես անապահովներ: Այդ նույն ծնողական կոմիտեները դպրոցում ոչ, բայց դրսում հավաքում են գումարը: Եթե մենք թույլ տանք այս գործընթացը շատ զարգանա, աստիճանաբար կէլիտարացնենք դպրոցները: Այստեղ առաջանում են շատ հարցադրումներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մկրտչյանը՝ ավելացնելով, որ բողոքող ծնողների հիմնական դժգոհությունը  գալիս է այնտեղից, որ պարտք են վերցնում՝ իրենց երեխայի միջոցառումը կազմակերպելու համար: «Եթե մենք կարողանանք հասկացնել, որ շքեղ նշելը մեծ նվեր չէ իրենց երեխաների համար… Մենք Ազատության հրապարակում նշելու ենք, բայց դա նրանց չի բավարարում, մասնակցում են և այնտեղի միջոցառմանը, և իրենց երեկույթներին»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով ուսուցիչներին ու տնօրենների համար գնվող նվերների համար հավաքվող գումարներին՝ Լևոն Մկրտչյանն ասաց, թե դա այլ հարց է և դրամահավաքությունը կատեգորիկ պետք է վերացնել: «Եթե կան ծնողներ, ովքեր կպնդեն, որ նման բան է տեղի ունեցել, տվյալ տնօրենն անմիջապես կպատժվի»,- վստահեցրեց Մկրտչյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]