Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրիտանացիների մեծամասնությունն սպառնալիք Է տեսնում ի դեմս Էթնիկ փոքրամասնությունների

Բրիտանացիների մեծամասնությունն սպառնալիք Է տեսնում ի դեմս Էթնիկ փոքրամասնությունների

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ավելի քան կեսը կարծում Է, որ երկրում ապրող Էթնիկ փոքրամասնություններն սպառնալիք են իրենց պետության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Aurora Humanitarian Index-ի ամենամյա հարցման տվյալները:
Հարցման արդյունքների համաձայն, բրիտանացիների 56 տոկոսը կարծում Է, որ միգրանտներն սպառնալիք են ներկայացնում իրենց պետության համար: Դրա հետ մեկտեղ ուսումնասիրությունը ցույց Է տվել, որ ՄԵծ Բրիտանիայում հարցման մասնակիցների միայն 15 տոկոսն Է Թերեզա Մեյին ամենահամապատասխան մարդը համարում միգրանտների ճգնաժամը լուծելու համար:
Ինչպես հայտնել Է Guardian թերթը, հարցումը նաեւ ցույց Է տվել, որ Միացյալ Թագավորությունում դրա մասնակիցների 24 տոկոսը կարծում Է, թե միգրանտները բրիտանացիներից խլում են աշխատատեղերը: Հարվածների եւս 34 տոկոսը կարծիք Է հայտնել, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հասարակությունից ավելի շատ են ստանում, քան տալիս են նրան: 
Նաեւ հարցվածների 63 տոկոսն ահաբեկչությունն առավել հրատապ խնդիրն Է համարում հարուստների եւ աղքատների միջեւ մեծացող խզման, սովի, կլիմայական փոփոխությունների եւ  միգրացիայի պատճառով:
Հարցումը Մեծ Բրիտանիայում ու եւս 12 երկրներում անցկացվել Է նախքան Մանչեսթրի իրադարձությունները: Ընդամենը դրան մասնակցել Է 6 հազար 500 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]