Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայաստանում իրականացվելու է ԲՈՒՀ-երի կրթության որակի բարձրացման նոր ծրագիր

Հայաստանում իրականացվելու է ԲՈՒՀ-երի կրթության որակի բարձրացման նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պարտավոր ենք ունենալ եվրոպական միջին որակի համալսարանական կրթություն, դրա համար սեպտեմբերին Ազգային ժողով կներկայացվի բարձրագույն կրթության մասին օրենքը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ԲՈւՀ-երի կրթության որակի բարձրացման հարցին՝ ասաց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը: «Օրենքով տարանջատում ենք մտցնելու. համալսարաններ կարող են կոչվել այն ուսումնական հաստատությունները, որոնք կունենան առնվազն 4 ոլորտում գործունեության ծրագիր, մնացածները կկոչվեն ինստիտուտներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ այդ դեպքում Մանկավարժական ինստիտուտում չի գործի, օրինակ, կադաստրային գործի մասնագիտության կրթություն, այն կզբաղվի մանկավարժությամբ, լեզուներով, Ճարտարագիտականը՝ միայն ճարտարագիտությամբ:

«Երբ խոշորացնենք և հստակեցնենք, ապա ամբողջ Հայաստանը կդիտարկենք որպես մեկ միասնական կրթական հաստատություն: Հայաստանում ունենք ընդամենը 90 հազար ուսանող: Դա միջին եվրոպական համալսարանի ուսանողների քանակ է: Եթե համալսարանները հստակեցնենք և բացենք դրանց լաբորատորիաները, գրադարանները, դասախոսների և ուսանողների համար կազմակերպենք շրջագայություն, նրանք կկարողանան ապահովել բոլորի համար կրթական որակ: Այդ դեպքում ուսանողը կկարողանա, բացի իր ինստիտուտում ուսանելուց, այլ տեղից ստանալ մոտ 30-40 տոկոս կրեդիտ: Այսինքն՝ Հայաստանի փոքրությունը մեր առավելությունն է»,- նկատեց ԿԳ նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ այդ դեպքում կստանանք ուսանողների համալսարանական շրջագայություն, «մոբիլիթի», եթե դա արվի, ապա հնարավոր կլինի ռեսուրսները ճիշտ օգտագործել, և, ըստ նախարարի՝ ամենակարևոր առաջին քայլը կատարված կլինի որակի առումով: Հետո արդեն կորոշվի, թե մեր երկրին ինչ է անհրաժեշտ:
«Եթե միայն մեր երկրին պետք է սպասարկենք՝ այդ դեպքում այս տխուր վիճակը, որ ունենք, կպահենք, որովհետև այսօր մեր բակալավրական կրթության 70 տոկոսը հումանիտար է, եթե պետք է պաշտպանություն, գիտություն ունենանք, պետք է կարողանանք Ատոմակայան պահել, ուրեմն անհրաժեշտ է ուժեղացնել մեր գիտությունը՝ դպրոցից մինչև համալսարան»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

Անդրադառնալով մասնավոր ԲՈւՀ-երին՝ նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ դրանց պետք է դնել ընտրության առաջ՝ կամ պետք է որակը պահեն կամ կրճատվեն: Կրթության նախարարությունը պետք է խրախուսի, որ մասնավոր ԲՈւՀ-երը միավորվեն: «Իրենք պետք է հասկանան, որ 200 ուսանող ունեցող համալսարանում չի կարող լինել որակ: Կարող ենք 3, 4, 5 լավ մասնավոր համալսարան ունենալ, չի կարող երկրում մասնավոր ԲՈւՀ չլինել»,- նկատեց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]