Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդին տվեցին միասնության դասեր. պատմաբան

Մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդին տվեցին միասնության դասեր. պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին ամենամեծ խորհուրդը և դասը, որը պետք է քաղել մայիսյան հերոսամարտերից, պատմաբանը համարում է  կանոնավոր բանակի և աշխարհազորի միասնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմաբան Էդիկ Մինասյանը մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մայիսյան հերոսամարտերի հիմքի վրա հետագայում կազմավորվեց հայկական բանակը:

«Արցախում` 90-ական թվականներին, երբ սկսվեց կամավորական շարժումը, սահմանային շրջանները պաշտպանելու համար ստեղծվեցին 80-ից ավելի կամավորական ջոկատներ: Նրանք փորձ չունեին, սակայն դա հիմք հանդիսացավ, որ 1992 թվականի հունվարին ձևավորվեր Հայկական բանակը: Այն վանդալիզմը, որ մայիսյան հերոսամարտերի օրերին և մինչ այդ իրագործում էին թուրքերը հայ ժողովրդին բնաջնջելու համար, շարունակվում է մինչ այսօր, իսկ այդ ամենին ժողովուրդը հակադարձում է միասնությամբ»,- ասաց նա` ընդգծելով, որ նույն իրավիճակը եղավ նաև արդեն ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ նույն թուրքական վայրագություններն իրականացան, և մենք տեսանք մեր հերոսների սխրանքները:

Պատմաբանի խոսքով`մայիսյան հերոսամարտերը ցույց տվեցին, որ մենք չնայած քանակով կարող ենք քիչ լինել, սակայն բարձր ոգու շնորհիվ և այդ միասնությունն ապահովելով՝ կկարողանանք հաղթել թշնամուն:

Ըստ Մինասյանի` մայիսյան հերոսամարտերից թողած մյուս խորհուրդը հայոց պետականության վերածնունդն էր, ինչպես եղավ առաջին հանրապետության տարիներին: Այն մայիսյան հերոսամարտերի ծնունդն է: Թուրքերը կեղծելով՝ փորձում են ցույց տալ, թե, իբր, իրենք մեզ նվիրեցին Առաջին հանրապետությունը որպես բարի կամքի դրսևորում: Սակայն թուրքական հրոսակներին կանգնեցրեց մեր ժողովուրդը: Հերոսամարտերը հիմք եղան Առաջին հանրապետության ծննդի:

«Երբ մենք զուգահեռներ ենք անցկացնում մեր օրերի հետ, ապա տեսնում ենք, որ պատմությունը կրկնվում է, և այստեղ փորձառության հենքը հենց մայիսյան հերոսամարտերն են: Նրանցից դասեր քաղելով՝ կարող ենք հասնել հաջողությունների: Պետականաշինության ոլորտում, անշուշտ, որոշակի հաջողություններ կան: 25 տարի է անցել, մեր հանրապետությունն ամրապնդվել է, սակայն կան անելիքներ միջազգային հարթակներում էլ ավելի ամրապնդման համար: Եթե համեմատում ենք, տեսնում ենք, որ այն ժամանակների պայմաններն էլ ավելի ծայրահեղ ու ոչ բարենպաստ էին»,- ասաց նա:

Վերջում պատմաբանը հավելեց, որ հարկավոր է մեր օրերում դասեր քաղել պատմությունից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]