1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը պայմանավորվեցին ակտիվացնել պայքարը ԻՊ-ի դեմ

Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը պայմանավորվեցին ակտիվացնել պայքարը ԻՊ-ի դեմ

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Եվրամիության ինստիտուտների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվել են ակտիվացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի մի աղբյուր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 25-ին Բրյուսելում հանդիպում Է ունեցել Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկի եւ Ժան Կլոդ Յունկերի հետ: Ավելի ուշ նրանց միացել են ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ  Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին: 
«Հակաահաբեկչության հարցի շուրջ համաձայնություն Է ձեռք  բերվել ԴԱԻՇ-ի դեմ պայքարն ակտիվացնելու վերաբերյալ»,-հայտարարել Է աղբյուրը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաեւ իր հավանությունն Է հայտնել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ-ի դիրքորոշմանը: «Քննարկվել Է՝ ինչպես շարունակել աշխատանքը՝ հիմնվելով արդեն առկա լավ համագործակցության վրա»,-նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]