Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Յուրաքանչյուրը կարող է գնել տոմս եւ 3-4 ժամից հայտնվել Աստանայում

Յուրաքանչյուրը կարող է գնել տոմս եւ 3-4 ժամից հայտնվել Աստանայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանա-Երևան առաջին ուղիղ չվերթը կիրականացվի մայիսի 31-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը:  

«Դեռ մեկ տարի առաջ, երբ եկա Հայաստան, ընկերներս անընդմեջ ասում էին, որ պետք է ուղիղ չվերթ ունենալ, նաեւ Տրանսպորտի նախարարը, վարչապետը: Վերջապես, դա անում ենք: Արդեն յուրաքանչյուրը կարող է գնել տոմս եւ 3-4 ժամից հայտնվել Աստանայում, ընդ որում՝ այսպես ավելի մատչելի սակագներ են ստացվում»,- ասաց Ղազախստանի դեսպանը՝ նշելով, որ Աստանա-Երևան ուղիղ չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ:

Դեռեւս մարտի վերջին ղազախական SCAT ավիաընկերությունը հայտարարել էր 2017թ. մայիսի վերջից Աստանա-Երևան ուղիղ չվերթներ սկսելու մասին:  Հայտնի էր դարձել նաեւ, որ ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվելու են Boeing-737 օդանավերով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]