ՕՊԷՔ-ում պայմանավորվել են երկարացնել նավթահանույթի կրճատման համաձայնագիրը
16:14, 25 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ի անդամ երկրները Վիեննայում կայացած հանդիպմանը պայմանավորվել են ինն ամսով երկարացնել նավթի հանույթի ծավալների կրճատման համաձայնագրի գործողությունը՝ մինչեւ 2018 թվականի մարտը, ինչի մասին հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով բանակցությունների մասնակիցներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ՕՊԷՔ-ի կազմի մեջ չմտնող եւս ինը երկրներ, այդ թվում նաեւ Ռուսաստանը, համաձայնեցրել են այդ ժամանակաշրջանում հանույթի կրճատման վերաբերյալ պայմանավորվածության գործողության երկարաձգումը:
Այն մասին, որ մինչեւ մարտ ամիսը համաձայնագրի երկարացման որոշումն ընդունված Է, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Վիեննայի նիստի երկու պատվիրակների: Այդ մասին գրել Է նաեւ Financial Times թերթը՝ նույնպես վկայակոչելով հանդիպման երկու մասնակիցների:
Ինն ամսով օրական ավելի քան մեկ միլիոն բարելով նավթի հանույթի կրճատման որոշումն ՕՊԷՔ-ի երկրներն ընդունել են անցյալ տարվա նոյեմբերի վերջին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում