Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ինչո՞ւ ենք հասել այս վիճակին. Կարեն Կարապետյանը՝ Արտեմ Ասատրյանին

Ինչո՞ւ ենք հասել այս վիճակին. Կարեն Կարապետյանը՝ Արտեմ Ասատրյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Բյուջետային համակարգի մասին» և «Գնումների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նշեց, որ առաջարկվում է գնման գործընթաց իրականացնելու վերաբերյալ նախագիծն ընդունել, որպեսզի լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման և տեղադրման ծառայությունների ձեռքբերումն իրացվի, որը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով հաշմանդամներին մատուցվող ծառայությունները ժամանակին և անհրաժեշտ ծավալներով իրականացնելու համար է: «Այս ոլորտում խնդիր է եղել, քանի որ տվյալ գործընթացն իրականացնող կազմակերպություններից մեկի կողմից այս որոշումը բողոքարկվել է: Դա քննվում է դատական մարմնում, և չկա վստահություն, որ բողոքարկումներ նորից չեն լինի», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ասատրյանը՝ առաջարկելով թույլատրել ամենակարևոր չափաքանակի մասով գնումը կազմակերպել, մինչև վերջնական որոշման ընդունում:

«Ճի՞շտ եմ հասկանում, որ դուք վերլուծել եք, և կառավարության կողմից բոլոր գործառույթները ժամանակին պատշաճ կազմակերպվե՞լ են», - հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչին Արտեմ Ասատրյանը դրական պատասխան տվեց: «Այդ դեպքում ինչո՞ւ ենք հասել այս վիճակին, եթե ամեն տարի նման պատկեր լինի, մի աղբյուրից պիտի գնվեն այդ բոլոր անհրաժեշտ միջոցները», - արձագանքեց Կարեն Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]