Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալի քառորդ մասը սպառողական վարկերն են

ՀՀ բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալի 
քառորդ մասը սպառողական վարկերն են

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բանկերի կողմից 2017 թվականի մարտին ռեզիդենտներին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է 2 տրլն 199 մլրդ 184 մլն դրամի վարկեր, որից 1 տրլն 372 մլրդ 387 մլն-ն արտարժույթով, իսկ 826 մլրդ 797 մլն-ը` ՀՀ դրամով: Նախորդ տարվա մարտին դրանց ընդհանուր ծավալը կազմում էր 2 տրլն  82 մլրդ 449 մլն դրամ, որից 1 տրլն 369 մլրդ 422 մլն-ը եղել են արժույթային, իսկ 713 մլրդ 27 մլն-ը` դրամային վարկեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի տվյալները, մեկ տարվա ընթացքում վարկերի ընդհանուր ծավալն ավելացել է 116 մլրդ 735 մլն դրամով: Այդ թվում 2 մլրդ 965 մլն դրամով ավելացել են արժույթային և 113 մլրդ 770 մլն-ով դրամային վարկերի ծավալները: 2015 թվականին մարտին ՀՀ բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը կազմում էր 2 տրլն  34 մլրդ 50 մլն դրամ, 2014-ի մարտին` 1 տրլն 811 մլրդ 420 մլն:

2017 թվականին մարտին ՀՀ բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում զգալի կշիռ ունեն սպառողական վարկերը, որոնց ծավալը կազմել է 451 մլրդ 178 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք ավելացել են 21 մլրդ 956 մլն դրամով:

Այս տարվա մարտին համեմատաբար մեծ ծավալ են կազմել առևտրի ճյուղի վարկավորումը: Առևտրի ոլորտում վարկավորման ծավալը մարտին կազմել է 343 մլրդ 929 մլն դրամ, սակայն այն նախորդ տարվա մարտի համեմատ 29 մլրդ 29 մլն դրամով նվազել է:

194 մլրդ 731 մլն դրամով վարկավորվել է Հայաստանի էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ճյուղը, նախորդ տարվա համեմատ ավելանալով 63 մլրդ 256 մլն դրամով:

Հիփոթեքային վարկերի ծավալն այս տարվա մարտին կազմել է 182 մլրդ 395 մլն դրամ, ինչը նախորդ տարվա մարտի 177 մլրդ 335 մլն դրամ ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ 60 մլն-ով:

Մշակող արդյունաբերության ճյուղը վարկավորվել է 181 մլրդ 12 մլն դրամով: Այն նախորդ տարվա համեմատ ավելացել է 11 մլրդ 874 մլն դրամով:

Միևնույն ժամանակ, մեկ տարվա ընթացքում 6 մլրդ 311 մլն դրամով նվազել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ճյուղի վարկավորման ծավալը:  Այս տարվա մարտին այն կազմել է 143 մլրդ 903 մլն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 150 մլրդ 214 մլն դրամ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]