Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում առավելագույն կարճ ժամանակում ավտոմեքենաները բերել պատշաճ վիճակի

Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում առավելագույն կարճ ժամանակում 
ավտոմեքենաները բերել պատշաճ վիճակի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է վարորդներին՝ ձեռնպահ մնալ առանց հատուկ թույլտվության վերասարքավորված խլացուցիչներով, գերհզոր հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորումներով, ինչպես և լուսաթափանցելիության չափի խախտումով հողմապակիներով կահավորված ավտոմեքենաներով երթևեկելուց:

Ցավոք, դեռևս կան վարորդներ, որոնք անտեսում են այս պահանջը՝ ոչ միայն անհարմարավետություն ստեղծելով երթևեկության մասնակիցների համար, այլև ուղղակիորեն վտանգելով թե իրենց, թե ուրիշներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանությունը կրկին կոչ է անում վարորդներին առավելագույն կարճ ժամանակում վերացնել հիշյալ խախտումները՝ ավտոմեքենաները բերելով պատշաճ վիճակի:

«Հիշեք, որ բացառությունները միայն օրենքով նախատեսված դեպքերի համար են, իսկ վարորդը մեկն է երթևեկության բոլոր մասնակիցներից՝ անկախ իր սոցիալական վիճակից, դիրքից, պաշտոնից և որևէ առավելություն ու արտոնություն չունի մյուսների նկատմամբ:

Ճանապարհային ոստիկանության օրինական պահանջին չենթարկվող վարորդները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]