Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի կառավարությունը չի կարողացել իրականություն դարձնել 2016-ի ՀՆԱ կանխատեսումները

Ադրբեջանի կառավարությունը չի կարողացել իրականություն դարձնել 2016-ի ՀՆԱ 
կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Հաշվիչ պալատը բյուջեի կատարողականի փաստաթղթերում ներկայացրել է երկրի 2016-ի ՀՆԱ ցուցանիշները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az-ը:

Ադրբեջանի հաշվիչ պալատի փոխանցմամբ` Ադրբեջանի ՀՆԱ-ն 2016-ին նվազել է 3,1 տոկոսով: Ադրբեջանի ՀՆԱ ծավալը 2016-ին կազմել է 60 մլրդ 393,6 մլն մանաթ:

Հաշվիչ պալատը ներկայացրել է նաև երկրի նավթային և ոչ նավթային հատվածների ՀՆԱ ցուցանիշները, որոնց համաձայն` նավթային հատվածում 2015-ի համեմատ եղել է  4,5 տոկոս նվազում, իսկ ոչ նավթային հատվածում` ՀՆԱ տեսակարար կշիռը 2015-ի 66,6-ի փոխարեն կազմել է 65,9 տոկոս:

Ադրբեջանի նավթային հատվածը Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով 2016 թվականի ընթացքում աճ չի գրանցել:

Ադրբեջանի կառավարությունը 2016-ի համար կանխատեսել էր ՀՆԱ 2,8 տոկոս աճ, ինչը, սակայն, իրականություն չդարձավ երկրում սկսված խորը տնտեսական ճգնաժամի պատճառով, ինչը հարվածել է Ադրբեջանի տնտեսության բոլոր ոլորտներին:

Ադրբեջանի տնտեսության մեջ ճգնաժամային իրավիճակը սկսել է խորանալ 2014թ-ից, երբ համաշխարհային շուկայում սկսեցին էժանանալ ածխաջրրածինները, որոնց վրա էլ հիմնականում հենված է ադրբեջանի տնտեսությունը:

2014-ից 2016 թվականներին Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել է 30-40 տոկոսով: 2014-ին այդ երկրի ՀՆԱ-ն կազմել է 73 մլրդ դոլար, իսկ 2016-ին 38 մլրդ դոլար, այսինքն 2 տարում ՀՆԱ-ն նվազել է 35 մլրդ դոլարով:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով` Ադրբեջանի պետական բյուջեն կազմել է 25 մլրդ դոլար և 2 տարվա ընթացքում իջել է 9 մլրդ դոլարի:

Moodys-ի կանխատեսմամբ` Ադրբեջանը առաջիկա տարիներին, ոչ միայն  ՀՆԱ աճ չի գրանցի, այլ 2017-ին այդ երկրի ՀՆԱ-ն կնվազի 1 տոկոսով, իսկ 2018-ին 1,8 տոկոսով:

Նավթի համաշխարհային գների` 2014թ-ի  կեսերից սկսված շարունակական նվազումը նավթի «ասեղի» վրա նստած Ադրբեջանի տնտեսությանը , որի ՀՆԱ-ի 51 տոկոսը կազմում է  նավթային հատվածը, կանգնեցրել է  շարունակաբար խորացող տնտեսական ճգնաժամի մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]