1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դեսպան Սահակյանն այցելել է Ղազախստանի Ակտյուբինսկի մարզ

Դեսպան Սահակյանն այցելել է Ղազախստանի Ակտյուբինսկի մարզ

ԵՐԵՎԱՆ, 25  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը մայիսի 19-ից 20-ը երկօրյա այց է կատարել Ղազախստանի Ակտյուբինսկի մարզ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Այցի առաջին օրը դեսպան Սահակյանը հանդիպում ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցեց «Ուրարտու» հայկական մշակութային կենտրոնի համերգասրահում Առնո Բաբաջանյանին նվիրված անդրանիկ մրցույթին, որը ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էին «Ուրարտու» ՀՄԿ-ն և «Արվեստի ակադեմիա» թատրոն-ստուդիան: Մրցույթի մասնակիցները հանդես եկան դաշնամուրի և ջութակի համար Ա. Բաբաջանյանի ստեղծագործությունների և երգերի կատարումներով:

Շնորհակալություն հայտնելով մրցույթի բոլոր մասնակիցներին և շնորհավորելով դափնեկիրներին` «Ուրարտու» ՀՄԿ-ի նախագահ, ձեռնարկատեր, բարերար Հայկ Տերտերյանը հայտնեց, որ մրցույթը կդառնա ավանդական՝ անցկացվելով ամեն տարի:
Աշխատանքային այցի երկրորդ օրը դեսպանը հանդիպեց Ակտյուբինսկի մարզպետ (ակիմ) Բերդիբեկ Սապարբաևի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը և ակիմը ներկայացրեցին իրենց երկրների ներդրումային հնարավորությունները, քննարկեցին առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև հայ համայնքի մշակութային ու կրթական կյանքին առնչվող հարցեր:

Այցի արդունքներով դեսպան Սահակյանը հարցազրույց տվեց մարզի գլխավոր հեռուստաընկերությանը:

Դեսպանի այցը և Առնո Բաբաջանյանին նվիրված մրցույթը լայնորեն լուսաբանվեցին տեղի լրատվամիջոցներով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]