Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գնդակը Թուրքիայի դաշտում է. ԵՄ ներկայացուցիչները դրական քայլեր են ակնկալում թուրքական կողմից

Գնդակը Թուրքիայի դաշտում է. ԵՄ ներկայացուցիչները դրական քայլեր են ակնկալում 
թուրքական կողմից

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, այնուհետև նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ հանդիպումների ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան շարունակում է նպատակ ունենալ անդամակցել Եվրամիությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գերմանական Deustche Welle-ին ասել են ԵՄ պաշտոնյաները:

Լրատվամիջոցի հետ զրույցում ԵՄ աղբյուրները հայտնել են, որ Էրդողանը մի քանի անգամ շեշտել է, որ Թուրքիան չի հրաժարվել Եվրամիությունից:

ԵՄ ղեկավարները Թուրքիայի նախագահի հետ հանդիպումների ժամանակ նրան հայտնել են իրենց մտահոգությունը մարդու իրավունքների ոտնահարումների, դատական անկախությունը խախտելու, մամուլի ազատությունը սահմանափակելու, ինչպես նաև մահապատժի վերականգնման մասին քննարկումների առնչությամբ: ԵՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առկա լարվածության հաղթահարումը կապված է առաջիկայում թուրքական կողմի քայլերից:

Եվրոպացի գործիչները հայտնել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ երկխոսության նոր փուլի մեջ մտնել՝ նշելով. «Գնդակը Թուրքիայի դաշտում է: Նախ և առաջ սպասելու ենք, որ քայլեր ձեռնարկվեն հիմնարար իրավունքների, մամուլի ազատության հարցերում»:

ԵԽ նախագահ Անտոնիո Տայանին հանդիպումից հետո գրառում էր կատարել թվիթերյան միկրոբլոգում՝ նշելով. «Էրդողանի հետ դրական ու կառուցողական հանդիպում ունեցանք: Այժմ Էրդողանից մահապատժի վերականգնման ու մամուլի ազատության հարցերով դրական ազդանշանի ենք սպասում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]