1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տաորմինայում մեկնարկել Է G7-ի թվով 43-րդ գագաթնաժողովը

Տաորմինայում մեկնարկել Է G7-ի թվով 43-րդ գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սիցիլիա կղզում աշխատանքն Է սկսել Յոթի խմբի հերթական՝ թվով 43-րդ գագաթնաժողովը: Մոլորակի առավել զարգացած յոթ արդյունաբերական երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի ղեկավարների հանդիպումն ավանդաբար բացվել Է հանդիսավոր պայմաններում ընդհանուր լուսանկարմամբ՝ Տաորմինա քաղաքի մ.թ.ա. 3-րդ դարի հունական թատրոնի անտիկ սյունաշարերի ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մայիսի 26-ին պլանավորված լիագումար նստաշրջանները նվիրված կլինեն քաղաքականության եւ անվտանգության հիմնախնդիրներին: Մանչեսթրում կատարված ահաբեկչությունից հետո գագաթնաժողովի օրակարգում առաջին պլան Է մղվել ահաբեկչության դեմ պայքարի թեման եւ, ինչպես նախօրյակին հայտարարել Է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին, ամփոփիչ հռչակագրում պլանավորվում Է առանձին հատուկ հայտարարություն ներառել ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը հակազդելու միջոցառումների խստացման վերաբերյալ: 
Ջենտիլոնին նաեւ ասել Է, որ «քննարկումները դյուրին չեն լինելու»: Ինչպես նշում են դիտորդները, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի հաղթահարել տարակարծություններն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ ազատ ապրանքափոխանակությունը եւ կլիմայական փոփոխությունները, որոնց շուրջ, ինչպես հայտնի Է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ «յոթնյակի» նորեկը, համամիտ չԷ գործընկերների մոտեցումներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]