Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վիգեն Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Վիգեն Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-ին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին՝ նվիրված Խորհրդի ձևավորման 25 ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, նիստի օրակարգի համաձայն` քննարկվել են բազմակողմ ռազմական համագործակցության հետագա կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիստի արդյունքներով որոշումներ են ընդունվել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի, կապի համակարգերի զարգացման, հումանիտար ականազերծման, զինվորական կադրերի պատրաստման, մարտական պատրաստության և դաշտային համատեղ վարժանքների, ռազմամարզական և կրթական այլ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ, ինչպես նաև նախանշվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 2017թ. համատեղ միջոցառումների իրականացման ընթացակարգերը:

Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ընթացքում մայիսի 25-ին Վիգեն Սարգսյանը մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անունից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 25-րդ և ՀԱՊԿ կազմավորման 15-րդ տարեդարձերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]