1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երիտասարդ բժիշկները Լևոն Ալթունյանին առաջարկել են խստացնել ծխախոտի դեմ պայքարը

Երիտասարդ բժիշկները Լևոն Ալթունյանին առաջարկել են խստացնել ծխախոտի դեմ 
պայքարը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը Լոռու մարզի երիտասարդ մասնագետների հետ հանդիպման ընթացքում քննարկել է նախարարության կողմից իրականացվող և նախանշվող ծրագրերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Լևոն Ալթունյանը ներկայացրել է առանձին ծրագրերի իրականացման մեխանիզմներն ու ակնկալվող արդյունքները։

Վանաձորի, Սպիտակի և Ալավերդու բժշկական կենտրոնների երիտասարդ մասնագետներըկարևորել են ծխածոտի դեմ պայքարը` առաջարկելով խստացնել այն։ Ծանոթանալով այդ ուղղությամբ նախարարության որդեգրած մոտեցումներին` նրանք ողջունել են նախանշվող նոր քայլերը։

Քննարկվել են նաև պետական պատվերի տեղադրմանը, բժշկական ապահովագրական փաթեթների, բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրմանը, ինչպես նաև բուժհիմնարկների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր։

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարի երիտասարդ հյուրերն առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերել մասնագիտական շարունակական զարգացման համակարգում նախատեսվող փոփոխությունների, ինչպես նաև կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրման նկատմամբ։ Ընդգծվել է վերջինիս կարևորությունն ինչպես բժշկական օգնության որակի բարելավման, այնպես էլ բժշկի պաշտպանվածության ապահովման գործում։ Վանաձորի բժշկական կենտրոնի ախտաբանաանատոմիական բաժանմունքի  երիտասարդ ղեկավարը, օրինակ բերելով սեփական փորձը, ընդգծել է, թե  էլեկտրոնային առողջապահական համակարգը որքան է հեշտացնում աշխատանքը և խնայում մասնագետի ժամանակը։ Լևոն Ալթունյանն իր երիտասարդ հյուրերին ծանոթացրել է նաև առողջապահության նախարարության հնգամյա ծրագրի առանձին դրույթներին և դրանցից ակնկալվող արդյունքներին։

Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ երիտասարդ մասնագետների հետ հանդիպումները շարունակական են լինելու։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]