Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ արժութային շուկայում 2016 թվականին փոփոխություններ չեն գրանցվել

ՀՀ արժութային շուկայում 2016 թվականին փոփոխություններ չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արժութային շուկայում 2016 թվականին դրսևորված տատանողական միտումներն էական փոփոխություններ չեն կրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը, ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է տարվա ընթացքում, սակայն տարվա վերջին գրանցել է արժեզրկման միտում` մոտենալով նախորդ տարեվերջի մակարդակին:

Արդյունքում 2016 թ. դեկտեմբերի վերջին,նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ գրեթե չի փոխվել (0.04% արժեզրկում): 2016 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ դրամը ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 15,99%-ով, իսկ ՀՀ դրամը եվրոյի նկատմամբ արժևորվել է 3.22%-ով: 2016 թվականի վերջին, նախորդ տարեվերջի համեմատ, իրական արդյունավետ փոխարժեքն ավելացել է 1.6 տոկոսով, իսկ անվանական արդյունավետ փոխարժեքը` նվազել 2.5 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]