Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԱՏՄ և երրորդ երկրների համագործակցության հարցերին նվիրված չորրորդ համաժողովն առաջարկություններով հանդես կգա

ԵԱՏՄ և երրորդ երկրների համագործակցության հարցերին նվիրված չորրորդ 
համաժողովն առաջարկություններով հանդես կգա

ԾԱՂԿԱՁՈՐ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում չորրորդ անգամ անցկացվող «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան-համագործակցություն» ամենամյա գործարար համաժողովը մեր երկրում էր համախմբել ԵԱՏՄ անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին: «ԵԱՏՄ երկրների ելքն արտաքին շուկաներ» խորագրով համաժողովի կազմակերպիչը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն է՝ համագործակցությամբ ԵԱՏՄ երկրների նույնատիպ կառույցների:

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ամենամյա միջոցառման նպատակը ինտեգրացիոն միության առանձին երկրների միջև առևտրային հարաբերությունների ժամանակ առաջացող խնդիրների վերհանումն է, ինչպես նաև երրորդ երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Սինգապուրի հետ համագործակցության ծավալումը: «Այսօրվա գործարար համաժողովը նպատակ է հետապնդում բարձրաձայնել արտահանման-ներմուծման խթանման հետ կապված հարցերը, ԵԱՏՄ շուկաներում և արդյունաբերության ոլորտում համատեղ ձեռնարկությունների տեսքով նոր հարթակների ստեղծումը, որոնք հնարավորություն կունենան երրորդ երկրներ արտահանումներ իրականացնել և ապրանքներն այնտեղ ներկայացնել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մարտին Սարգսյանը։

Պաշտոնյան նշեց, որ համաժողովի ընթացքում նախատեսվող գործարար հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերն առաջարկությունների տեսքով կներկայացվի ԵԱՏՄ քարտուղարություն, որոնք բարձր մակարդակով կքննարկվեն։

«Այսօր կլոր սեղաններ են կազմակերպում, B2B հանդիպումներ, որի ժամանակ կքննարկվեն տարբեր թեմատիկ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են գյուղատնտեսության ոլորտին և սննդի արդյունաբերությանը, վարկերի ու ապահովագրական խնդիրներին, զբոսաշրջության խթանման, հատուկ նշանակության դեղերի ու դեղամիջոցների ներմուծումը փոխարինելու հետ կապված հարցերին»,-ավելացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]