Ինովացիա

«Սիմենս» ընկերության ավագ փոխնախագահը կմասնակցի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին

2 րոպեի ընթերցում

«Սիմենս» ընկերության ավագ փոխնախագահը կմասնակցի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Սիմենս» ընկերության կայուն զարգացման և քաղաքների գծով ավագ փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը կմասնակցի Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է միջոցառման «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Սիմենս»-ում և ընկերությունից դուրս կառավարման հարցերի խորհրդատվության ավելի քան 12-ամյա փորձ ունենալով՝ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը մշակել է ռազմավարություններ, որոնք ամբողջ աշխարհում խթան են հանդիսացել տարբեր ոլորտներում՝ սկսած տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև առողջապահություն։ Ջենիի պրոֆեսիոնալ ուղղվածությունն ընդգրկում է ռեսուրսների և էներգիայի օգտագործման արդյունավետությունը, ինչպես նաև կայուն զարգացման կառավարումը»,- նշված է հաղորդագրությունում:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում