Մբապեն չի մասնակցի Օլիմպիական խաղերին  

10:37, 4 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցի Օլիմպիական խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է France Bleu-ը: Փարիզյան ակումբի ղեկավարությունը չի համաձայնել բաց թողնել Մբապեին մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում: Թեպետ Մբապեն Ֆրանսիայի ընտրանու նախնական հայտացուցակում է:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: 206 երկրների ներկայացուցիչ մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:


© 2009 ARMENPRESS.am