Պրեմիեր լիգայի խաղերը կարող են անցկացվել «Ուեմբլի» մարզադաշտում

18:19, 13 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության բոլոր խաղերը կարող են անցկացվել «Ուեմբլի» մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Time-ը: «Ուեմբլի» մարզադաշտից բացի, քննարկվում է նաև ֆուտբոլի ազգային կենտրոնի մարզադաշտի տարբերակը: Ըստ պարբերականի, «Ուեբմլի»-ի խոտածածկը շատ լավ վիճակում է, և այնտեղ կարելի է օրը մի քանի հանդիպում անցկացնել: Եվ ըստ ամենայնի, առանց հանդիսական, սակայն բոլոր հանդիպումները կհեռարձակվեն: Այս մարզադաշտում խաղերի անցկացումը կնվազեցի ֆուտբոլիստների, ֆուտբոլային վերնախավի տեղաշարժը:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին  Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետոԱնգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am