Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի

13:30, 15 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 40 մարդ է զոհվել Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթին գավառի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

«Զոհերի թիվը հասել է 40-ի, այս պահին տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում»,- լրագրողներին ասել է հանրապետության ՆԳՆ ղեկավարը։


© 2009 ARMENPRESS.am