Թուրքիայի նախագահը մեկնել է Ադրբեջան

13:02, 20 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Ջելալ Այդընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  (AKP) փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ 

Թուրքիայի նախագահը այցի շրջանակներում կմասնակցի «Զանգելանի միջազգային օդանավակայան»-ի բացմանը: 

 


© 2009 ARMENPRESS.am