«Քաղաքացիական պայմանագիր»-ը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը

20:05, 27 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանը:

«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ խորհրդարանը հրապարակել է ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածուի առաջադրման մասին:

 ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am