Էրդողանն առաջիկա օրերին զրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ

16:05, 1 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա զարգացումներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջիկա օրերին պատրաստվում է ռուս-ուկրաինական հարաբերությունների հետ կապված հեռախոսազրույցներ անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:


© 2009 ARMENPRESS.am