Քրիստինա Ագիլերան սոցցանցում անդրադարձել է երևանյան մենահամերգի ամսաթվին

16:49, 4 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Փոփ աստղ Քրիստինա Ագիլերան «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել երևանյան մենահամերգի մասին՝ նշելով, որ աշխատում են Երևանում «Հայա» փառատոնի շրջանակում կայանալիք իր մենահամերգը տեղափոխելու ուղղությամբ:

View this post on Instagram

A post shared by HAYA Festival (@hayafestival)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա գրել է. «Փորձում ենք նշանակել ավելի նպատակահարմար ամսաթիվ, որը կհայտարարենք շուտով»:

Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը, որը պետք է տեղի ունենար 2022-ի  հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում, հետաձգվել էր: Այդ մասին հայտնել էր փառատոնը:

 


© 2009 ARMENPRESS.am