Նիկոլ Փաշինյանն ստանձնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը

13:38, 6 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորյեմբերի 6-ից ստանձնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին տեղեկացրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Այսօրվանից ստանձնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը։ Մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն։ Շնորհակալ եմ ՔՊ 6-րդ համաժողովի բոլոր պատվիրակներին, նորընտիր Վարչության բոլոր անդամներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։


© 2009 ARMENPRESS.am