ԼՀԿ-ն կշարունակի ՔՊ-ի հետ համագործակցել խաղաղության օրակարգի և հեղափոխությամբ հռչակված արժեքների առաջ մղման շուրջ. Մարուքյան

15:13, 6 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան,  «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնն ստնցձնելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգի իր գրառման մեջ Մարուքյանը նաև նշել է. «ԼՀԿ-ն այսուհետ ևս կշարունակի համագործակցել «Համապարփակ խաղաղության» օրակարգի, ինչպես նաև 2018թ. հեղափոխությամբ հռչակված արժեքների առաջ մղման և պաշտպանության շուրջ»:

Նույն հարթակի իր միկրոբլոգում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ստանձնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնը։

© 2009 ARMENPRESS.am