«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Նարեի երգի հոլովակը մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում այս պահին ամենադիտվածն է

13:11, 16 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Նարեի Dance! երգի հոլովակն այս պահին մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում ամենադիտվածն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն 406 հազար դիտում ունի:

Dance! մրցութային երգի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։

Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը։

Մյուս մասնակիցների տեսահոլովակների դիտումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: 

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: Այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան,  Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am